Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակը:
«Մենք հաղթեցինք, Դե Բրույնեն հրաշալի տեսք ուներ: Երբ նա լավ մարզավիճակում է, շատ կարևոր է մեզ համար, փայլուն խաղաց նաև Գրիլիշը: Չգիտեմ, թե արդյոք այս հաղթանակն առանցքային նշանակություն կունենա, քանի որ սա առանձին վերցրած խաղ էր: Կարևորն այն է, որ մենք խախտեցինք անհաջող շարքը»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մինչև «Նոթինգեմի» դեմ հանդիպումը բոլոր մրցաշարերում 6 պարտություն էր կրել և մեկ ոչ-ոքի էր խաղացել: