Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինի հայտարարությանը:
52-ամյա իռլանդացին «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումից հետո նշել էր, որ «Քաղաքաբնակների» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի 4-րդ դիվիզիոնի մակարդակին համապատասխան ֆուտբոլ է խաղում:
«Ես նրա հետ համաձայն չեմ: Հոլանդն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա նախորդ մրցաշրջանում օգնել է մեզ տիտղոսներ նվաճել: Էրլինգը մեղավոր չէ, որ մենք քիչ պահեր ենք ստեղծում: Ինձ զարմացնում է, որ նման քննադատությունը հնչում է նախկին ֆուտբոլիստներից: Եթե նման բան ասեն լրագրողները, ապա կարելի է հասկանալ, քանի որ նրանք երբեք խաղադաշտում չեն եղել»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ ըթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել է 29 գոլի և 6 ասիստի հեղինակ:

-35.jpg)
