Logo

Գվարդիոլան բացահայտել է, թե ինչ խորհուրդ է տվել ֆուտբոլիստներին ճգնաժամային իրավիճակում

11:15 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացահայտել է, թե ինչ խորհուրդ է տվել ակումբի ֆուտբոլիստներին ճգնաժամային իրավիճակում։

«Երբ անհաջողության ես բախցում, պետք չէ այն արհամարհել։ Սովորաբար կարող ես կազմում փոփոխություն կատարել, բայց, հատկապես, մենք այժմ ի զորու չենք դա անել։ Ես նման իրավիճակում ֆուտբոլիստներին ասել եմ. «Գոյատևեք, փորձեք արդյունքի հասնել, թիմում մթնոլորտը կփոխվի, մեր խաղը կբարելավվի։ Ընդունեք իրավիճակը այնպես, ինչպես այն կա»։ Պետք չէ մեծ նպատակներ դնել։ Անհրաժեշտ է ընդունել ստեղծված իրավիճակը։ Այժմ թիմը լավ վիճակում չէ, բայց մենք դեռ կվերադառնանք»,- 53-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

Մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերում նախորդ 11 խաղերում կրել է 8 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի, տարել ընդամենը 1 հաղթանակ։ «Սիթին» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 16 խաղում վաստակել է 27 միավոր և 5-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա