«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հավանական տրանսֆերի մասին։ Անգլիացի խաղացողը «քաղաքաբնակների» գլխավոր տրանսֆերային թիրախն է Ջեկ Գրիլիշի տեղափոխությունից հետո։
«Նա (Քեյնը/խմբ․) «Տոտենհեմի» խաղացող է։ Եթե «Տոտենհեմը» չի ցանկանում բանակցություններ վարել, ապա ամեն ինչ վերջացած է։ Եթե ուզում է, ապա շատ ակումբներ հետաքրքրված կլինեն տրանսֆերով, ու մենք բացառություն չենք։ Մենք շատ ենք հետաքրքրված Քեյնով»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Սայմոն Սթոունը։

