Logo

Գվարդիոլան կարիերայում ամենաշատը հաղթել է «Արսենալին»

12:05 / 28.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մարզչական կարիերայում ամենաշատը հաղթել է Լոնդոնի «Արսենալին», հայտնում է Opta-ն:

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի»՝ 1-0 հաշվով հաղթանակը «Արսենալի» նկատմամբ 52-ամյա մասնագետի համար 18-րդն էր լոնդոնյան թիմի հետ դիմակայությունում:

Գվարդիոլան ամենից հաճախ հաղթել է նաև «Բարնլիին» (14 հաղթանակ), «Չելսիին» (13), «Մանչեսթեր Յունայթեդին» (12) և Մադրիդի «Ռեալին» (12):

Սա Գվարդիոլայի 25-րդ խաղն էր «Արսենալի» դեմ՝ ամենաշատը կարիերայում: «Չելսիի» հետ նրա թիմերը մրցել են 24, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 22, «Ռեալի» հետ՝ 21 անգամ:

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության նախորդ փուլում «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ էր տարել «Չելսիի» նկատմամբ՝ 4-0:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ