«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է հարձակվող Լիոնել Մեսիի հավանական տրանսֆերի մասին, ինչպես նաև անդրադարձել է Ջեկ Գրիլիշին 10 համարի շապիկը տալու մասին։
«Մենք տվել ենք նրան (Գրիլիշին/խմբ․) 10 համարը, քանի որ վստահում ենք նրան։ Մենք համոզված էինք, որ Մեսին մնալու է «Բարսելոնայում», այնպես որ այս պահին մենք չենք մտածում նրա մասին»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Goal-ը։

