Logo

Գվարդիոլան կրկին ճանկռել է իր դեմքն ու գլուխը

12:24 / 30.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բելգիական «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին տուրի խաղում կրկին ճանկռել է իր դեմքն ու գլուխը, հայտնում է The Sun-ը:

Նման դեպք գրանցվել էր նաև նոյեմբերին, երբ նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղի ժամանակ կատալոնացի մասնագետը դժգոհ էր եղել իր ֆուտբոլիստներից և բարկությունից վնասել էր իր դեմքը։

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում «Մանչեսթեր Սիթին» 8 տուրից հետո վաստակել է 11 միավոր և զբաղեցրել է 22-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ