Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի հավանական տրանսֆերների մասին.
«Այժմ որևէ ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառք նախատեսված չէ։ Եթե ինչ-որ մեկը հեռանա, հնարավոր է նաև նորեկներ ունենանք։ Բայց կազմը, հավանաբար, նույնն է մնալու, եթե ոչ ոք չհեռանա»,- մեջբերում է City Xtra-ն։
Հիշեցնենք, որ մանկունյական ակումբն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիական «Տրուայից» 25 միլիոն եվրոյով ձեռք է բերել Բրազիլիայի հավաքականի վինգեր Սավինյոյին։ 20-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է կատալոնական «Ժիրոնայում» և 41 խաղում դարձել է 11 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։


