Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցություններին.
«Մադրիդյան լրատվամիջոցներն ավելի ամբողջական տեղեկատվություն ունեն, բայց չեմ կարծում, որ Հոլանդը դժգոհ է թիմում ունեցած իր կարգավիճակից, նա մի փոքր տխուր է, քանի որ վնասվածքի պատճառով բաց է թողել երկու ամիս: Հնարավոր է, որ Իսպանիայում և հատկապես Մադրիդում ԶԼՄ-ներն ավելին գիտեն, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողել 10 հանդիպում, իսկ «Բառնլիի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում դուրս է եկել փոխարինման:
23-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի և դարձել է 19 գոլի ու 5 ասիստի հեղինակ:


