«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել է դեմքի վնասվածքներով։ Կատալոնացի մասնագետը պատմել է, որ ինքն է ճանկռել իր դեմքը։
«Դա ինքս եմ արել իմ եղունգով: Ցանկանում էի վնասել ինձ»,- ասել է Գվարդիոլան, հաղորդում է beIN Sport-ը:
Հիշեցնենք, որ տնային հանդիպման մինչև 75-րդ րոպեն «Մանչեսթեր Սիթին» հաղթում էր 3-0 հաշվով, սակայն գրանցվել էր 3-3 հաշիվը։ Այդ խաղից առաջ էլ Անգլիայի չեմպիոնը կրել էր 5 անընդմեջ պարտություն։