Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության առաջին հանդիպման մասին:
«Առաջին անգամը չէ, որ հանդիպում եմ ունենալու «Ռեալի» դեմ: Մենք կենտրոնանում ենք մեր ուժեղ կողմերի վրա։ Նախորդ մրցաշրջանում մենք ենք հաղթել նրանց, իսկ դրանից առաջ «Ռեալն» էր առավելության հասել: Սա դասական իրավիճակ է, երբ պատասխան հանդիպումն անցկացվելու է մեր խաղադաշտում, որտեղ ավելի վստահ ենք զգում մեզ: «Ռեալը» տնային խաղերում շատ ասպեկտներում առավելություն է ունենում: Պետք է փորձենք պարտադրել մեր խաղաոճը»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն ու «Արքայական ակումբն» առաջին հանդիպումը կանցկացնեն ապրիլի 9-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:


