Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպումների մասին:
«Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալին»: Վիճակահանությունը պատահականություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող ենք լավ պատրաստվել դիմակայության առաջին խաղին», - կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է OneFootball-ը:
Նախորդ երեք մրցաշրջաններից երկուսում Չեմպիոնների լիգայի 15-ակի գավաթակիրը «Քաղաքաբնակներին» դուրս է թողել պայքարից:
Չեմպիոնների լիգա. անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները


