«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում:
«Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների քանակը:
Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում: Չեմ ցանկանում տրամադրությանս տակ ունենալ 24-ից 26 ֆուտբոլիստ, երբ նրանք բոլորն առողջ լինեն: Իսկ եթե վնասվածքները շատ լինեն, ի՞նչ արած, ուրեմն՝ բախտը մեզ չի ժպտում», - Պեպի խոսքն է մեջբերում ESPN-ը: