Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Լիոնում ընկերական խաղի շրջանակում հյուրընկալվեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ազգային թիմին և հաղթեց 2-0 հաշվով:
Գերմանացիների կազմում խաղի 8-րդ վայրկյանին հաշիվը բացեց Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը, որին գոլային փոխանցում կատարեց երեք տարի անց Բունդեսթիմ վերադարձած Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը:
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի կազմում 49-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը՝ 2-0:
Այս հանդիպումը 150-րդն էր Դիդշե Դեշամի համար Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Զուգահեռ ընթացող մեկ այլ ընկերական խաղում էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մրցեց Թունիսի ազգային թիմի հետ: Այս մրցավեճում գոլեր չգրանցվեցին, սակայն հաղթողին պարզելու համար նշանակվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որում ավելի դիպուկ գտնվեցին խորվաթները` 5-4։
Ընկերական խաղեր
Ֆրանսիա - Գերմանիա՝ 0-2 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 1, Կայ Հաավերց, 49
Թունիս - Խորվաթիա՝ 0-0 (11-մետրանոցներով` 4-5) (տեսանյութ)


