Logo

Գոլ՝ բոլորին. Դյոկերեշի յուրահատուկ ցուցանիշը

12:18 / 04.03.2025Ֆուտբոլ
null

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն «Էշտորիլի» դեմ խաղում ռմբարկուական յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է zerozero.pt-ն:

Շվեդ ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գրավել է բոլոր մրցակիցների դարպասը:

Հարձակվողը 23 խաղում 25 գոլ է խփել: 26-ամյա ֆուտբոլիստը մոտ է նախորդ մրցաշրջանում գրանցած ցուցանիշին՝ 29 գոլ:

Լիսաբոնյան թիմում 1,5 տարում շվեդը 89 խաղում խփել է 80 գոլ ու կատարել է 24 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ