Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոյին:
Ինսայդեր Շեյմս Չարանիան տեղեկացնում է, որ կալիֆորնիական ակումբի ղեկավարները երազում են մեկ թիմում համախմբել Ստեֆեն Կարիին և «հույն խելագարին»:
Գործարքը հնարավոր կլինի, եթե Յանիսը հիասթափվի իր այժմյան թիմից: Վերջին շրջանում նա հաճախ է քննադատում «Բասքին» հաղթանակի ցանկության բացակայության պատճառով:
Ադետոկումբոն մինչև 2028 թվականը գործող պայմանագիր ունի: Նա կարող է հրաժարվել վերջին տարվա պայմանագրից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարին 9-ին «Ուորիորզը» փորձել է ձեռք բերել «Լեյքերսի» գերաստղ Լեբրոն Ջեյմսին:


