Logo

Դաշտի կենտրոնից գոլ` «Արսենալի» դարպասը (տեսանյութ)

01:36 / 17.03.2023Վիդեո
Պեդրու Գոնսալվեշ

Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշը տպավորիչ գոլ խփեց Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

Լոնդոնում ընթացող հանդիպման 62-րդ րոպեին 24-ամյա ֆուտբոլիստը դաշտի տերերի դարպասը գրավեց խաղադաշտի կետրոնից կատարած հարվածով՝ հավասարեցնելով հաշիվը: 

Խաղի հաշիվն առաջին խաղակեսում բացել էր «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական: Ընթանում է երկրորդ խաղակեսը, հաշիվը հավասար է` 1-1:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա