Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Goal.com-ը:
Մանկունիական ակումբը կփորձի գործարքն ավարտին հասցնել գալիք ամռանը: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ, իսկ հրաժարագինը 120 միլիոն եվրո է:
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը» և Մյունխենի «Բավարիան»:
21-ամյա Գոնսալուն ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 24 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:


