Պորտուգալիայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը տեղափոխվել է Փարիզի ՊՍԺ։ Ֆրանսիայի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
2024 թվականի ամռանը ՊՍԺ-ն կունենա 65 միլիոն եվրոյով Ռամուշի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։
Գենսալու Ռամուշը «Բենֆիկայի» գլխավոր թիմում խաղում էր 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա պորտուգալական ակումբի կազմում մասնակցել է 47 հանդիպման, դարձել 27 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալիայի ազգային հավաքականում նա անցկացրել է 7 խաղ ու խփել 4 գոլ։ Transfermarkt-ը հարձակվող տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։


