Logo

Գոնսալու Գեդեշը միացել է բասկյան ակումբին

12:57 / 05.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Վուլվերհեմփթոնի» վինգեր Գոնսալու Գեդեշը պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ռեալ Սոսյեդադը» վճարել է 4 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն եվրո «Գայլերը» կստանան՝ որպես հավելավճար:

Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր: Լիսաբոնի «Բենֆիկայի» սանը խաղացել է նաև ՊՍԺ-ում, «Վալենսիայում» և «Վիլյառեալում»: Պորտուգալիայի ազգային հավաքականում Գեդեշը մասնակցել է 32 հանդիպման և խփել 7 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ