Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում փայլուն ելույթ ունեցավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը։
Գյումրեցի ծանրորդը գերծանր քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 420 կգ արդյունքը և հռչկակվեց Մ23 Եվրոպայի չեմպիոն։
Մինասյանը մրցակիցներից առաջ անցավ պոկում վարժությունում ՝ իր կամքին ենթարկելով 200 կգ կշռող ծանրաձողը և արժանանալով փոքր ոսկե մեդալի, հրում վարժությունը Մինասյանը ավարտեց 220 կգ արդյունքով և նորից նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում նվաճեց 6 ոսկե մեդալ, 3 արծաթե ու 1 բրոնզե։

