Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում:
Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդն աշխարհի 2024թ. առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել:
Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի Ռուբայավին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ծանրորդ Մինասյանը երկու անգամ դարձել է Ասիայի չեմպիոն, մեկ անգամ` փոխչեմպիոն: