Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (+110կգ) դարձել է Իսլամական համերաշխության 6-րդ խաղերի հաղթող։
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների քառակի արծաթե մեդալակիր Մինասյանը գրանցել է երկամարտի 460կգ (213+247) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ 31-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։
Մինասյանն առաջ է անցել Ալի Ռուբայավիից (Իրաք, 458 կգ) և Ռեզա Հասանպուր Ֆերեմիից (Իրան, 425)։


