Logo

Գոռ Սահակյան. «Սպասում էի այս հաղթանակին»

22:41 / 17.04.2023Ծանրամարտ
null

Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության 67 կգ քաշային կարգում իր փայլուն հաղթանակին, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Հիանալի տպավորություններ ունեմ: Պատասխանատվությունը շատ մեծ էր, քրտնաջան մարզվել էի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո: Մեծահասակների պայքարում առաջին մեդալս էր, շատ ուրախ եմ և կպայքարեմ ավելի մեծ նվաճումների համար: Սպասում էի այս հաղթանակին: Փառք Աստծո, որ ամեն ինչ ստացվեց: Կարծում էի՝ պայքարն ավելի թեժ կլինի: Այս կիլոգրամները մրցման ժամանակ առաջին անգամ բարձրացրեցի: Ճիշտ է՝ մարզումներին հաջողվել էր բարձրացնել, սակայն դա բոլորովին այլ իրավիճակ է:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են հաղթանակիս ու երկրպագում էին ինձ»,- նշել է Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոնը։

Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանը վստահ ելույթով դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալը երկամարտում: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել էր 320 կգ (145+175) և 15 կգ գերազանցել արծաթե մեդալակիր դարձած իսպանացի Խուան Մենդոզա Էրնանդեսին: Լավագույն եռյակը եզրափակել էր թուրք Կան Կահրիմանը (301 կգ): Գոռ Սահակյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում։

Երևանյան ԵԱ-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր Իզաբելա Յայլյանը (55 կգ), որը գրավել էր երրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա