Ֆուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը:
«Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»:
Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան պատմել եմ նախագծի, գլխավոր մարզչի ու սպորտային տնօրենի տեսլականի և թիմում նրա դերի մասին: Էդիկը դիտվում է որպես համակարգ ձևավորող խաղացող, առաջին ջութակ:
«Սաութհեմփթոնը» հսկայական ակումբ է, որը գոյություն ունի ավելի քան 139 տարի, ունի մեծ ավանդույթներ և հարգանք համաշխարհային ֆուտբոլում: Այս թիմով անցած աստղային ֆուտբոլիստների թիվը տպավորիչ է՝ Սադիո Մանե, Վիրջիլ վան Դեյկ, Լյուկ Շոու, Ռոմեո Լավիա։ Ակումբը 12 մրցաշրջան անցկացրել է Պրեմիեր լիգայում։ Վստահ եմ, որ նոր մրցաշրջանում նրանք կվերադառնան Պրեմիեր լիգա մեծ առավելությամբ, քանի որ ֆինանսավորման և Չեմպիոնշիփում կազմի առումով նրանք առանձնանում են։ Ավելին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ չափազանց դժվար է նման առաջարկ ստանալ, ուստի միայն հիմարը կարող է ժխտել, թե որքան հետաքրքիր է այն։ Եվ ինչպես բոլորը գիտեն, Էդիկը բազմիցս ասել է, որ ցանկանում է փորձել իրեն Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա վաստակել է այդ իրավունքը, ուստի չեմ կարծում, որ եթե Էդուարդը որոշի հեռանալ, ակումբը կխանգարի նրան։ Հատկապես այն մրցաշրջանից հետո, որի ընթացքում նա չեմպիոնական տիտղոսը բերեց Կրասնոդար։ Այնպես որ, կտեսնենք»,- ասել է հայ գործակալը:


