Իտալիայի Բ Սերիայում հանդես եկող «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվիանո Մարտինան հերքել է 43-ամյա դարպասապահի՝ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին լուրը:
«Առաջին անգամ եմ լսում: Այդ տեղեկության մեջ ճշմարտացի ոչինչ չկա: Բուֆոնը պայմանագիր ունի «Պարմայի» հետ, որի ժամկետը գործում է մինչև 2023 թվականի ամառ»,- «Спорт-Экспресс»-ը մեջբերում է Մարտինայի խոսքը:
Հավելենք՝ Բուֆոնը Բ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի՝ բաց թողնելով 20 գնդակ: