Logo

Գործող չեմպիոնը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

13:09 / 22.01.2025Գեղասահք
null

Գեղասահքի Եվրոպայի գործող չեմպիոն Լունա Հենդրիքսը չի մասնակցի «հին աշխարհամասի» 2025 թվականի առաջնությանը, գրում է Sporza.be-ն:

Բելգուհին կոճի ցավերի պատճառով հրաժարվել է տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից: Մարզումային փորձերի ժամանակ 25-ամյա մարզուհին ցավեր է զգացել: Բժիշկներն արգելել են նրան մրցումների մասնակցել:

«Այս վնասվածքը սկզբում մանրուք էր թվում, բայց շարունակում է անհանգստացնել ինձ: Չեմ կարողանում հենվել աջ ոտքիս վրա: Այս մրցաշրջանում անհաջողությունները շարունակում են հետապնդել ինձ»,- ասել է Հենդրիքսը:

Եվրոպայի առաջնությունը կկայանա հունվարի 26-ից փետրվարի 2-ն Էստոնիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ