Logo

Գուկեշը հաղթեց Լիրենին ու հավասարեցրեց հաշիվը

17:41 / 27.11.2024Շախմատ
null

Սինգապուրում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի երրորդ տուրից հետո հաշիվը հավասարվեց։ Երրորդ պարտիայում 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենին։ Պարտիան ավարտվեց 37-րդ քայլին։

Դիմակայության հաշիվը 1,5-1,5 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի։ Չորրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 29-ին։  

Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա