Logo

Գուլամիրյան. «Խոստանում եմ՝ մինչև տարեվերջ կրկին կպայքարեմ գոտու համար»

21:16 / 01.04.2024Բռնցքամարտ
null

Ֆրանսահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանն առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը կորցնելուց հետո խոսել է բացթողումների և անելիքների մասին:

«Դասեր ենք քաղում և՛ հաղթանակներից, և՛ պարտություններից։ Պետք է ավելի շատ առաջխաղացում ունենամ, ավելի շատ մենամարտեր անցկացնեմ: Չորս տարվա ընթացքում անցկացրել եմ երկու մենամարտ:

Խոստանում եմ՝ մինչև տարեվերջ կվերադառնամ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին։ Կներեք, որ այս անգամ ձեզ հիասթափեցրի»,- 36-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է The Ring-ը:

Հիշեցնենք, որ Գուլամիրյանը գոտու պաշտպանության մենամարտում պարտվել էր մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին։ Այս պարտությունը հայ բռնցքամարտիկի համար առաջինն է պրոֆեսիոնալ ռինգում։ Նա ունի 27 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ