Logo

Գուլիտ. «Կլոպը չպետք է վերադառնա «Լիվերպուլ»»

10:40 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի և «Միլանի» լեգենդ Ռուդ Գուլիտը VideoGamer-ի հետ զրույցում նշել է, որ Յուրգեն Կլոպը չպետք է վերադառնա «Լիվերպուլ»:

«Շրջանառվող լուրերը Կլոպի վերադարձի վերաբերյալ կարող են վտանգավոր լինել, եթե իհարկե դրանք իրականություն դառնան: Ես չեմ հավատում, որ Կլոպը «Լիվերպուլում» կունենա նույն իրավիճակն ու արդյունքները: Հենց սա է վտանգը:

Դժվար կլինի նույնը կրկնել: Կարծում եմ՝ Յուրգենը երբեք չպետք է վերադառնա «Լիվերպուլ» իր ժառանգության համար: Ես շատ եմ սիրում Կլոպին և ցանկանում եմ, որ նրա թողած հրաշալի մթնոլորտը պահպանվի»,- նշել է Գուլիտը:

«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղից հետո 18 միավորով 8-րդն է, իսկ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում Առնե Սլոթի գլխավորած թիմը 4 խաղից հետո 9 միավորով կրկին 8-րդ տեղում է:

Չեմպիոնների լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ