Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջև հավանական ընկերական հանդիպման մասին։
«Հետաքրքիր հանդիպում կլիներ։ Փաստ չէ, որ Ռուսաստանի հավաքականը ֆավորիտ է։ Կարծում եմ` այժմ Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների խաղում շանսերը 50-50 կլինեին։ Դա այս իրավիճակի պատճառով է, քանի որ Ռուսաստանի հավաքականն առավելագույն չափով զրկված է մրցակցային փորձից։
Նույնիսկ չեմ պատկերացնում, թե Վալերի Կարպինն ինչպես է մոտիվացնում հավաքականի տղաներին։ Միայն Կարպինի շնորհքն է, որ ֆուտբոլիստները շարունակում են դաշտ դուրս գալ ու կատարել նրա առաջադրանքները»,- Գունկոյի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 2022 թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Ռուսները միայն ընկերական հանդիպումներ են անցկացնում։


