Logo

Գունկո. «Պետք է աշխատենք կայունությունը պահելու ուղղությամբ»

21:59 / 18.07.2024Ֆուտբոլ
null

«Ուրարտու» - «Կալև Տալին» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչներն ամփոփել են հանդիպումը:

«Կարող էինք գոլ խփել, բայց չստացվեց: Մրցակցի ֆուտբոլիստները շատ խիտ էին դասավորվում: «Ուրարտուից» կառանձնացնեմ Էդգար Մովսեսյանին, որը լավ է օգտագործում ազատ տարածությունները: Իվան Իգնատիևը ևս լավ հանդիպում անցկացրեց»,- ասել է էստոնական ակումբի գլխավոր մարզիչ Դանիել Մեյելը:

«Խաղը սկսեցինք ագրեսիվ և կարգապահ ֆուտբոլ ցուցադրեցինք: Երկու պահ ունեցանք, գոլ խփեցինք և հետո խաղի տեմպն ընկավ: Երկու հանդիպումներում էլ երկուական գոլ խփեցին, բայց կայուն խաղ չցուցադրեցինք: Վայրիվերումներով խաղերն իմ ծրագրերի մեջ չեն մտնում: Պետք է աշխատենք կայունությունը պահելու ուղղությամբ: Մենք միշտ ավելիին ենք ձգտում:

Վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունենք, հուսով ենք՝ նրանք կվերադառնան որակավորման երկրորդ փուլի խաղերում: Նոր տրանսֆերներ այս պահի դրությամբ պետք չէ սպասել»,- ասել է «Ուրարտուն» գլխավորող Դմիտրի Գունկոն:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» տնային խաղում հարձակվող Միքայել Միրզոյանի դուբլի շնորհիվ հաղթել էր 2-0 հաշվով: Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին մրցավեճում Գունկոյի թիմը հարձակվող Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել:

Երևանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի չեխական «Բանիկ Օստրավայի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Չեխիայում, պատասխան մրցավեճը՝ օգոստոսի 1-ին «Ուրարտու» ստադիոնում:

Ֆոտո՝ «Ուրարտու»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ