Logo

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

20:25 / 18.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դմիտրի Գունկոն հեռացել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գունկոն «Ուրարտուն» մարզում էր 2022թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

49-ամյա մասնագետը գլխավորել է Տուլայի «Արսենալը», հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

«Արսենալը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ