Logo

Գուստավո Մարմենտինին վերադարձավ Հայաստան

16:14 / 31.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի վինգեր Գուստավո Մարմենտինիի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեի» սան է: Մարմենտինին Բրազիլիայի Բ սերիայում անցկացրել է 15 խաղ, դարձել երկուական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հնդկաստանի Սուպերլիգայում ու ԱՄԷ-ում խաղալուց հետո Մարմենտինին տեղափոխվել է Հայաստան ու երկու մրցաշրջան անցկացրել «Ալաշկերտում», որի կազմում մասնակցել է 56 հանդիպման, խփել 17 գոլ ու կատարել 17 գոլային փոխանցում։

«Ալաշկերտում» բրազիլացին խաղացել է «Փյունիկի» ֆուտբոլիստներից մի քանիսի հետ, ինչպես նաև ելույթ ունեցել Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: «Ալաշկերտի» հետ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր դառնալուց հետո Մարմենտինին տեղափոխվել էր Իսրայելի Պրեմիեր լիգա, որտեղ 55 խաղում գրանցել 9 գոլ և 8 գոլային փոխանցում: Նրա նախորդ ակումբը եղել է հունական «Պաս Լամիան»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ