Logo

Գուտի. «Նա «Ռեալի» գլխավոր ֆուտբոլիստն է»

11:03 / 05.02.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին հայտարարել է, որ այս պահին թիմի առաջատարը բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է:

«Վինիսիուս Ժունիորն ամբողջ մրցաշրջանի ընթացքում վճռում է խաղերի ելքը: Նա լավագույն մարզավիճակում է՝ մյուս ֆուտբոլիստների համեմատ: Գոլային փոխանցումներ, գոլեր. նա ամեն ինչ անում է: Նրան մեծ ապագա է սպասում»,- Գուտիի խոսքը մեջբերում է ITASportPress-ը:

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիայի» դեմ խաղը 200-րդն էր բրազիլացու համար «Ռեալի» մարզաշապիկով: Այս ժամանակահատվածում նա խփել է 49 գոլ, կատարել 37 գոլային փոխանցում:

Վինիսիուսը «Ռեալում» ելույթ է ունենում 2018 թվականից, իսկ նախքան այդ խաղացել է բրազիլական «Ֆլամենգոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ