Logo

Գուտին նշել է, թե ինչու է Մբապեն անհաջող իրացնում 11-մետրանոցները

12:54 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի անհաջող շրջանի մասին:

«Հարգում եմ նրա որոշումը, երբ անհաջող փորձից հետո կրկին մոտեցավ 11-մետրանոց նշակետին: Նա միշտ պատասխանատվություն է վերցրել իր վրա: Մբապեի իրացրած հարվածը նման էր նախորդ խաղում իրացրած հարվածին: Գնդակը միջին բարձրության վրա էր, իսկ դա առավելություն է տալիս դարպասապահներին: Կիլիանը չպետք է ակնհայտ ցույց տա, թե ինչ է պատրաստվում անել»,- 48-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է RMC-ն:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն երկրորդ խաղում անընդմեջ չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը:   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա