
տուր
01 Հունվար 1970 - 13:04
- 
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Միխայել Ռումենիգեն կարծիք է հայտնել այն մասին, թե ինչու է հարձակողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կորցրել տեղը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
«Ոչ մի մարզիչ չի հրաժարվի ֆուտբոլիստից, որը թիմին ավելի լավն է դարձնում: Ինչո՞ւ Մարիոն այդպիսի խաղացողի տպավորություն չի թողնում․ դա կարող է կապված լինել փողերից հագեցվածության հետ: Հնարավոր է՝ նա արդեն պատրաստ չէ զոհաբերել իրեն, ուժեր ներդնել: Դա նկատելի է նաև «Արսենալում» Օզիլի օրինակի պարագայում: Մարիոն պետք է հասկանա, որ միայն ինքն է կարող փրկել իր կարիերան:
Բայց նրան դրա համար հարկավոր է ինչ-որ բան փոխել: Մարիոն կորցրել է արագությունն ու պետք է փոխի իր խաղաոճը, ավելի շատ կառավարի խաղը: Նա, ամեն դեպքում, հարձակվող չէ:
Նա նաև պետք է դադարի անհեթեթություններ անել սոցցանցերում և կենտրոնանա բացառապես սպորտի վրա: Երբ Գյոտցեին տեսնում եմ «Ինստագրամում», ինձ երբեմն թվում է, թե նա ավելի շուտ շոումեն է, քան ֆուտբոլիստ:
Չգիտեմ՝ նա պատրաստ է արդյոք այդ ամենին: Ամռանը, երբ ավարտվի «Բորուսիայի» հետ պայմանագրի ժամկետը, նրանով կհետաքրքրվեն միայն երկրորդական մակարդակի ակումբներ, օրինակ՝ «Էվերտոնը», «Վեսթ Հեմը» կամ իտալական միջակ թիմերը: Բունդեսլիգայում կարող է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա» կամ «Բայեր»»,- գրել է Ռումենիգեն Sportbuzzer-ի իր սյունակում:
«Դրանք Գրիմ եղբայրների հեքիաթներն են»․ Ռումենիգեն՝ տարածված լուրի մասին

