Logo

Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 23.09.2020ՍՊՈՐՏ
2fd931a5 be34 4a4b 8dd3 56d77973a790 - Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:24

-

-

Գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»:

Sport Bild-ը հաղորդում է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ ու առաջարկել պայմանագիր ստորագրել:

Գյոտցեն «Բորուսիայից» հեռանալուց հետո ազատ գործակալ է: Մինչդեռ «Բավարիան» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կորցրել է Տիագո Ալկանտարային, Ֆիլիպե Կոուտինյոյին, Ալվարո Օդրիոսոլային ու Իվան Պերիշիչին, ինչպես նաև չի կարողացել ձեռք բերել Տիմո Վերների ու Կայ Հավերցի տրանսֆերները, որոնք համալրել են «Չելսիի» շարքերը: Այս պայմաններում Գյոտցեն կարող է օգուտ տալ Գերմանիայի չեմպիոններին:

Բացի դրանից, Գյոտցեն ծանոթ է ֆուտբոլիստներից մեծ մասի հետ ու ընտելանալու խնդիր չի ունենա: Ֆլիկ գիտի ֆուտբոլիստին Գերմանիայի հավաքականում համատեղ աշխատանքից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ