Logo

Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը

14:41 / 12.06.2025Ֆուտբոլ
null

2025թ․ հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր․ ուժերը կչափեն Վրաստանի, Ռումինիայի, Իսրայելի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի և Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաև Գյումրի թիմը։

Մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան և Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն են, գլխավոր հովանավորն է YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանն աջակցել են «Շիրակ» և «Նոա» ֆուտբոլային ակումբները, TMG Media School-ը։   

Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլոր թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տևողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե։

Նախօրեին թիմերն այցելելու են Շիրակի մարզի հիշարժան վայրեր, ծանոթանալու Գյումրիի պատմությանն ու մշակույթին։

Մրցաշարի մեկնարկը՝ հունիսի 14-ին՝ ժամը 10.00-ին, Գյումրիի քաղաքային մարզադաշտում։

Մուտքն ազատ է։


Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում և անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանն ու գործնական կապերի հաստատմանը։

Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականը ձեւավորվել է 2014 թ-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից: Այս ընթացքում հավաքականը հասցրել է մասնակցել մի շարք պաշտոնական, ընկերական, բարեգործական մրցաշարերի ու խաղերի։ Թիմում ընդգրկված են ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ ու այլ աշխատակիցներ առաջատար ԶԼՄ-ներից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ