Logo

«Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված». «Շիրակի» հայտարարությունը

17:00 / 21.06.2025Ֆուտբոլ
null

Գյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել.

«Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել:

Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս ունենք, որ սայլը տեղից կշարժվի, ֆեդերացիան տեր կկանգնի իր ենթակառուցվածքներին, կլուծի առկա խնդիրները, առանց նախապայմանների ու անվճար հիմունքներով ֆուտբոլը կրկին հասանելի կդարձնի շիրակցի երեխաների համար»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ