Logo

Գյունդողան. «Չեմպիոնների լիգայի ֆավորիտ այլ թիմերի եմ համարում»

18:43 / 20.02.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը գնահատել է կատալոնական ակումբի շանսերը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:

«Անկեղծ կլինեմ, ես այլ թիմերի եմ ֆավորիտ համարում, նրանք ավելի շատ հնարավորություններ ու փորձ ունեն: Բայց, եթե մենք դուրս գանք քառորդ եզրափակիչ, ապա հիանալի իրավիճակում կհայտնվենք:

Ո՞վ կարող էր սպասել, որ «Ինտերն» անցած տարի կհասնի եզրափակիչ: Ես իրատես եմ, բայց նաև հասկանում եմ, որ նման հաջողության հասնելը դժվար է բոլորի համար»,- Գյունդողանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելու է Իտալիայի չեմպիոն «Նապոլիին»: Հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ