Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի մասին:
«Ինձ մեծ հնարավորություն է ընձեռվել՝ որպես ֆուտբոլիստ աճելու և կատարելագործվելու համար: Պայմանագիր կնքելուց առաջ ես շատ եմ զրուցել Չավիի հետ և կարծում եմ, որ մենք միանման պատկերացումներ ունենք ֆուտբոլի մասին ու նույն կերպ ենք մտածում:
Կարծում եմ, որ մենք նման ենք բնավորությամբ ու խելքով և հիանալի կհամագործակցենք»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը 2016 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 51 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: «Մանչեսթեր Սիթին» ավարտված մրցաշրջանում հաղթել էր Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան՝ ձևակերպելով թրեբլ:
Ընդհանուր առմամբ՝ Գյունդողանն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 304 հանդիպման, խփել 60 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում: