Logo

Գժեգոժ Կրիխովյակն ավարտել է կարիերան

21:48 / 27.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լեհաստանի ազգային հավաքականի կազմում 100 խաղ անցկացրած կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը սոցցանցերում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Ես փորձառու ֆուտբոլիստ եմ։ Ոչնչի համար չեմ զղջում և ոչինչ չէի փոխի»,- գրել է 35-ամյա լեհը:

Կրիխովյակը կիպրական «Անորտոսիսից» հեռանալուց հետո հուլիսից ազատ գործակալի կարգավիճակ ուներ: Նախկինում նա խաղացել է նաև ֆրանսիական ՊՍԺ-ում, «Նանտում», «Բորդոյում», «Ռեյմսում», իսպանական «Սևիլիայում», անգլիական «Վեսթ Բրոմվիչում», Մոսկվայի «Լոկոմոտիվում», «Կրասնոդարում», հունական ԱԵԿ-ում, Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբում» և «Աբխայում»:

Կրիխովյակը «Սևիլիայի» կազմում 2 անգամ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը, «Լոկոմոտիվի» կազմում դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ