Logo

Հալանդ. «Գվարդիոլան փոքր-ինչ խենթ է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:31 / 24.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին՝ նրան անվանելով «փոքր-ինչ խենթ»։

«Գվարդիոլան փոքր-ինչ խենթ է և դա ինձ դուր է գալիս։ Ուրախ է լինելու։ Ես ակումբում եմ ընդամենը մեկ շաբաթ, այնպես որ դեռ շատ բան չեմ կարող ասել։ Բայց ես լավ եմ մարզվել և պատրաստ եմ այն ամենին, ինչն ինձ սպասվում է»,- Հալանդի խոսքն է մեջբերում VG-ն։

Հուլիսի 24-ի երեկոյան ԱՄՆ-ի Գրին Բեյ քաղաքի «Լեմբո Ֆիլդ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում մրցել էին Գերմանիայի ու Անգլիայի չեմպիոնները՝ «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»։

Գվարդիոլայի սաները նվազագույն հաշվով հաղթանակ էին տոնել, իսկ խաղի միակ գոլի հեղինակ էր դարձել Էրլինգ Հալանդը (12'):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ