Logo

«Հաց կթխեմ». «Կաթիլ» խումբը նոր երգ է հրապարակել

18:17 / 27.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Կաթիլ» ինդի ֆոլկ խումբը նոր երգ է թողարկել՝ «Հաց կթխեմ», որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

Խումբը տեսահոլովակին կից գրել է․ «Սիրով ձեզ ենք ներկայացնում մեր  նոր աշխատանքը: Այս անգամ «Կաթիլ»-ը Հաց է թխել ձեզ համար, որտեղ շաղախել է սեր ու բարեբերություն, հույս ու առատություն մեր հայրենիքի համար: Այս դժվար ժամանակներում «Կաթիլ»-ը ցանկացավ Հացով կիսվել, ինչպես բոլոր ժամանակներում, մենք չենք հրաժարվում հայրենիքի հետ ապրումակցելուց:
Թող այս երգը հույսով ու լույսով լցնի ձեր օջախները, հացը առատ լինի, տարին՝ պտղաբեր, երաշտ չլինի ո՛չ հոգու ,ո՛չ հողի: Կիսե՛ք մեր Հացը բոլորի հետ, և ձեր սրտի բարեմաղթանքը ուղղե՛ք ձեր հարազատներին: 
Միասին հաղթահարենք բոլոր դժվարությունները:
Շնորհակալություն»
:

Բառեր | Lyrics

Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից, 
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Երեսիդ կարոտել եմ,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին, 
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:   
  
Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը, 
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ