NBA-ի կանոնավոր առաջնության «Մեմֆիս» – «Ատլանտա» խաղը թրիլերային ավարտ է ունեցել:
130:130 հաշվի ժամանակ տանտերերը վերջին գրոհի լիարժեք ժամանակ են ունեցել: Թրիփլ-դաբլ ձևակերպած Դեզմոնդ Բեյնը փորձել է անցում կատարել, սակայն լիգայի ամենաշատ խլում կատարած Դայսոն Դենիելսը խլել է գնդակը, փոխանցել Կարիս Լավերտին, որը խաղի ավարտի ազդանշանի պահին հաղթական նետում է կատարել: Ուշագրավ է, որ գնդակը չկորցնելու դեպքում «Մեմֆիսը» հանդիպումը կտեղափոխեր լրացուցիչ ժամանակ:
«Գրիզլիսը» երրորդ անընդմեջ խաղում պարտվել է վերջին վայրկյանին որոշիչ գրոհի հետևանքով: Այդուհանդերձ, Թեյլոր Ջենկինսի գլխավորած թիմը շարունակում է զբաղեցնել Արևմտյան կոնֆերենցիայի չորրորդ տեղը: «Ատլանտան» արևելքում 9-րդն է:


