FastNews-ն ավարտում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք հետնապահ «Գանձասարին»:
1. Fastex Պրեմիեր լիգայի նորեկ «Գանձասարը» Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ շատ անհաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում՝ 17 հանդիպումներում վաստակած 2 միավորով (2 ոչ-ոքի, 15 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 6-49) եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Կապանյան թիմը վաստակեց հնարավոր միավորների ընդամենը 3,9 տոկոսը:
2. «Գանձասարն» առաջնության միակ թիմն է, որն այդպես էլ չճաշակեց հաղթանակի բերկրանքը: Կապանցիները մեկնարկեցին 4 անընդմեջ պարտությամբ, առաջնության աշնանային հատվածի վերջին 6 հանդիպումներում միավոր չվաստակեցին:
17 հանդիպումներից 12-ում «Գանձասարը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը: 7 խաղ անընդմեջ, 764 րոպե շարունակ գանձասարցիները գոլ չեն խփել: Միայն մեկ խաղում («Շիրակ»՝ 0-0) թիմի դարպասն անառիկ մնաց:
«Գանձասարն» առաջնության մասնակիցներից առավել հաճախ՝ 7 անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց («Վան»՝ 1-6, «Արարատ-Արմենիա»՝ 0-3, 0-3, ԲԿՄԱ՝1-6, «Փյունիկ»՝ 0-5, «Ուրարտու»՝ 0-4, «Նոա»՝ 0-7):
3. «Գանձասարը» սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում էլ պարտվեց՝ զիջելով «Արարատին»՝ 0-2, «Արարատ-Արմենիային»՝ 0-3, «Շիրակին»՝ 1-2, ԲԿՄԱ-ին՝ 1-6, «Ալաշկերտին»՝ 0-1, «Վեստ Արմենիային»՝ 0-1, «Փյունիկին»՝ 0-5 և «Ուրարտուին»՝ 0-4:
Հյուրընկալվելիս անցկացրած 9 հանդիպումներում գանձասարցիները վաստակեցին 2 միավոր (2 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 4-25), ինչը հնարավոր միավորների 7,4 տոկոսն է:
Մրցակցի դաշտում «Գանձասարը» մեկական միավոր է վաստակել «Ալաշկերտի» (2-2) ու «Շիրակի» (0-0) հետ հանդիպումներում:
4. «Գանձասարի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 10 հարված, որ իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներից միայն մեկն է դիպուկ իրացվել. Ուսման Ֆայեն գրավել է բանակային Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը: Վերջինս հետ է մղել Աշոտ Քոչարյանի հարվածը:
«Արարատ-Արմենիայի» հետ խաղում թիմի օգտին նշանակված 11մ երկու հարվածներն էլ նպատակին չեն հասել: Սարգիս Շահինյանի հարվածը հետ է մղել դարպասապահ Դանիլո Կուչերը, իսկ Բերտրան Մանիի հարվածը, երբ դարպասում արդեն Արսեն Բեգլարյանն էր, դիպչել է դարպասի ձողին:
Թիմի դարպասին նշանակված 11մ 6 հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Արարատցի Արմեն Նահապետյանը, «Վանի» ֆուտբոլիստ Կարեն Նալբանդյանը, երկու անգամ էլ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Պետրոս Ավետիսյանը հաղթող են դուրս եկել Սերգեյ Դոցենկոյի հետ մենամարտում:
Տիգրան Ոփանյանի դարպասն էլ 11մ հարվածով գրավել են փյունիկցիներ Յուսուֆ Օտուբանջոն և Սերժ Դեբլեն:
5. «Գանձասարն» առաջնության աշնանային հատվածի ամենացածր արդյունավետություն և ամենաթույլ պաշտպանությունն ունեցող թիմն է: 17 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը 6 գնդակ խփեցին (միջինը մեկ խաղում՝ 0,35 գոլ)՝ սեփական դարպասը բաց թողնելով 49 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,88 գոլ):
Գոլերի հեղինակներ դարձան թիմի 4 ֆուտբոլիստներ, որոնցից Վահե Մուրադյանը, Ուսման Ֆայեն և Աշոտ Քոչարյանը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Առավել արդյունավետ գործեցին 2-ական գոլ խփած Իսրայել Օպոկուն և Ուսման Ֆայեն:
6. Իսրայել Օպոկուն դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ սեպտեմբերի 18-ին «Ալաշկերտի» դարպասը գրավելով 20 տարեկան 131 օրականում:
Վահե Մուրադյանն էլ Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է: Օգոստոսի 16-ին նա «Վանի» դարպասը գրավել է 26 տարեկան 201 օրականում՝ դառնալով նաև Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարի» առաջին գոլի հեղինակը:
7. Առաջնության աշնանային հատվածում «Գանձասարում» ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստն Արտակ Եդիգարյանն էր, որը դեկտեմբերի 8-ին «Նոայի» հետ խաղում 34 տարեկան 265 օրական էր:
Եդիգարյանը նաև Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (347) թիմի ներկայիս կազմի ամենափորձառու ֆուտբոլիստն է:
Արմեն Կիրակոսյանն ու Էդգար Ղևոնդյանը գանձասարցիներից ամենաերիտասարդն էին: Կիրակոսյանը թիմի կազմում իր առաջին խաղն անցկացրել էր 18 տարեկան 91 օրականում՝ մասնակցելով դեկտեմբերի 5-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած հանդիպմանը: Ղևոնդյանն օգոստոսի 10-ին «Արարատի» հետ խաղում թիմի կազմում նորամուտը նշել էր 18 տարեկան 123 օրականում:
8. «Գանձասարի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Տիգրան Ոփանյանը 9 խաղում 25 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2,7 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց: Սերգեյ Դոցենկոն 8 խաղում 24 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ):
9. Առաջնության աշնանային հատվածում «Գանձասարի» կազմում խաղադաշտ դուրս եկան 28 ֆուտբոլիստներ, որոնցից 12-ը լեգեոնականներ էին: 14 ֆուտբոլիստներ՝ Սերգեյ Դոցենկոն, Շունտո Կանդան, Օֆոեկե Չիբուիկե Էմմանուելը, Բունյամուդին Մուստաֆաևը, Ուսման Ֆայեն, Տակաֆումի Սավադան, Նիկիտա Ստեպանովը, Լուիզ Գաբրիել Դե Սոուզան, Չարլզ Սամսոն Չիբուիկեն, Սուրիկ Զաքարյանը, Տիգրան Ոփանյանը, Էդգար Ղևոնդյանը, Գևորգ Մաթևոսյանն ու Կարեն Դավթյանը նորամուտը նշեցին Fastex Պրեմիեր լիգայում:
10. Գանձասարցիները 34 անգամ զգուշացվել են, Իսրայել Օպոկուն և Սալիա Կադեր Տրաորեն մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել Բերտրան Ջունիոր Մանին:
FastNews-ը ներկայացնում է «Գանձասարի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Ուսման Ֆայե |
17 |
2 |
3 |
2. Շունտո Կանդա |
17 |
- |
- |
3. Օֆոեկե Չիբուիկե Էմմանուել |
17 |
- |
1 |
4. Բերտրան Ջունիոր Մանի |
16 |
- |
6 |
5. Սարգիս Շահինյան |
15 |
- |
3 |
6. Իսրայել Օպոկու |
13 |
2 |
4 (1) |
7. Աշոտ Քոչարյան |
13 |
1 |
1 |
8. Վահե Մուրադյան |
12 |
1 |
- |
9. Ալեն Տատինցյան |
12 |
- |
- |
10. Արտակ Եդիգարյան |
11 |
- |
- |
11. Չարլզ Սամսոն Չիբուիկե |
11 |
- |
1 |
12. Տակաֆումի Սավադա |
11 |
- |
3 |
13. Արման Ասիլյան |
10 |
- |
1 |
14. Տիգրան Ոփանյան |
9 |
- 25 |
- |
15. Էրիկ Սողոմոնյան |
9 |
- |
- |
16. Կարեն Դավթյան |
9 |
- |
- |
17. Սերգեյ Դոցենկո |
8 |
- 24 |
2 |
18. Սալիա Կադեր Տրաորե |
8 |
- |
1 (1) |
19. Լուիզ Գաբրիել Դե Սոուզա |
8 |
- |
- |
20. Գրիգոր Մուրադյան |
8 |
- |
1 |
21. Բունյամուդին Մուստաֆաև |
7 |
- |
1 |
22. Նիկիտա Ստեպանով |
7 |
- |
2 |
23. Սուրիկ Զաքարյան |
6 |
- |
2 |
24. Գրիշա Պարոնյան |
3 |
- |
1 |
25. Վրեժ Չիլոյան |
3 |
- |
- |
26. Էդգար Ղևոնդյան |
2 |
- |
- |
27. Գևորգ Մաթևոսյան |
2 |
- |
1 |
28. Արմեն Կիրակոսյան |
1 |
- |
- |