Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։
«Կարծում եմ` ակումբը նախորդի նման վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։
Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել է պորտուգալացի ֆուբոլիստը։
«Արքայական ակումբը» նախորդ մրցաշրջանում տիտղոս չէր նվաճել։


