Logo

Հաղթել է Երևանում, Վան Բաստենի ամենամոտ ընկերն է. ո՞վ է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
20:50 / 17.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փետրվարի 17-ին հայտարարեց, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յոհանես «Ջոն» վան՛տ Սխիպը: Նիդերլանդցու հետ կնքվել է 1+1 ձևաչափով պայմանագիր: Նա աշխատանքի է անցնելու մարտի 1-ից: 

FastNews-ը ներկայացնում է 61-ամյա մասնագետին.

Երբ երեխան կախարդանք տեսավ...

Ջոնն «Այաքսի» սան է, ակումբի գլխավոր թիմում անցկացրել է կարիերայի մեծ մասը: Վան՛տ Սխիպը, սակայն, ծնվել է Կանադայում, և երբ նրա ընտանիքը վերադարձել է Նիդերլանդներ, նա հոլանդերեն նույնիսկ մեկ բառ չի իմացել: Ամեն ինչ փոխվել է, երբ նա դիտել է Չեմպիոնների գավաթի 1972 թվականի եզրափակիչի «Այաքս» – «Ինտեր» հանդիպումը և սիրահարվել է Յոհան Կրոյֆի խաղին:

«Այն, ինչ Կրոյֆն անում էր գնդակով, մաքուր կախարդանք էր: Եթե նա չլիներ, ես ֆուտբոլ խաղալը չէի շարունակի: Իմ երազանքն էր հայտնվել «Այաքսի» գլխավոր թիմում և խաղալ Կրոյֆի հետ: 1981-ին հենց Յոհանը, տեսնելով իմ խաղը ակումբի երիտասարդական թիմի կազմում, համոզեց գլխավոր մարզիչ Կուրտ Լինդերին շանս տալ ինձ: Յոհանն ինձ ավելի շատ էր հավատում, քան ես ինքս...»

Վան՛տ Սխիպը խաղում էր աջ կիսապաշտպանի դիրքում: «Այաքսի» կազմում նա անցկացրեց 11 տարի և 273 խաղում խփեց 29 գոլ: Կարծես գոլերը շատ չեն, բայց նա գեղեցիկ գոլերի մասնագետի համբավ ուներ: Մասնավորապես 1988 թվականին «Ֆորտունային» Ջոնի խփած գոլը կարելի է վերանայել, վայելել կրկին ու կրկին:

Իհարկե, երկար խաղալ «Այաքսում» և շատ տիտղոսներ չնվաճել, քչերին է «հաջողվել»: Վան՛տ Սխիպը նրանց թվին չի դասվում. 9 տիտղոս ամստերդամցիների հետ, այդ թվում՝ 2-ը եվրագավաթային: Բայց ամենահիշվողը, իհարկե, Նիդերլանդների հավաքականի հետ 1988 թվականի Եվրոպայի չեմպիոնի կոչումն է՝ ֆուտբոլային հանճարների երկրի պատմության մեջ միակ խոշոր տիտղոսը: Այդ եզրափակիչում լեգենդար գոլ խփեց Մարկո վան Բաստենը՝ Վան՛տ Սխիպի ամենամոտ ընկերը: Նրանց ընկերությունը կանխորոշեց նաև Ջոնի մարզչական կարիերան...

Լավագույն ընկերների ճանապարհը

Ջոն վան՛տ Սխիպի կարիերայի գլխավոր թիմակից կարելի է անվանել Մարկո վան Բաստենին: Ոչ թե նրա համար, որ նրանք միասին ամենաշատն են խաղացել, այլ թե ինչի է բերել նրանց կյանքում ակումբակից լինելը: Նիդերլանդցիները շատ արագ մոտ ընկերներ են դարձել: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը գրել է «Բաստա» վերնագրով հայտնի ինքնակենսագրական, որի գրեթե յուրաքանչյուր գլխում հիշատակում է իր վաղեմի ընկերոջը: Ինչպես էին միասին 1988-ին դիտել Եվրոյի Իտալիա – ԽՍՀՄ կիսաեզրափակիչը, ինչպես է Ջոնը Մարկոյին ծանոթացրել Լիսբեթի հետ, որը հետագայում դարձել է Վան Բաստենի կինը և ինչպես էին խոսում ֆուտբոլի մասին:

«Ջենոայի» կազմում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց մեկ տարի անց մարզչական կարիերան սկսած Ջոնը հիմնականում աշխատում էր «Այաքսի» ակադեմիայում: Բայց նրա մարզչական կարիերայում զգալի առաջընթաց գրանցվեց 2004 թվականին, երբ Վան Բաստենը նշանակվեց Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ և հենց Ջոնին խնդրեց դառնալ իր օգնականը: Ֆուտբոլի պարադոքսալությունը երբեմն այն է, որ մարզիչը թիմից հեռանում է, երբ այն իր լավագույն խաղն է ցուցադրում: Այդպես էր նաև երկու ընկերների դեպքում: Եվրո-2008-ում Նիդերլանդները գրավիչ խաղով չէր զիջում նույնիսկ ապագա չեմպիոն Իսպանիային, խմբային փուլում ջախջախեցին Ֆրանսիային ու Իտալիային, բայց քառորդ եզրափակիչում անակնկալ պարտություն կրեցին Գուս Հիդինկի Ռուսաստանի հավաքականից: Վան Բաստենը չդիմացավ այդ հարվածին և հեռացավ հավաքականից: Նրա օրինակին հետևեց նաև Վան՛տ Սխիպը:

Մարզչական ինքնուրույնություն

Վան՛տ Սխիպը Նիդերլանդների հավաքականից հետո տեղափոխվեց Ավստրալիա, հետո Յոհան Կրոյֆի երաշխավորությամբ աշխատանք ստացավ Մեքսիկայում, ապա նորից վերադարձավ Ավստրալիա, որտեղ նվաճեց մարզչական առաջին տիտղոսը: Մյուս աշխատավայրը նիդերլանդական «Զվոլեն» էր, որտեղ նա ակումբի ղեկավարությանը կարողացել էր համոզել թիմ վերցնել մարզավիճակը կորցրած Ռաֆայել վան դեր Վարտին, սակայն ճանաչված կիսապաշտպանը որոշեց ավարտել կարիերան:

2019 թվականից Վան՛տ Սխիպին սկսեցին վստահել շատ ավելի լուրջ թիմեր: Առաջին փորձը Հունաստանի հավաքականի հետ էր: Խնդիրն էր նվաճել Եվրո-2020-ի ուղեգիր: Որակավորման փուլում հույները զբաղեցրին երրորդ տեղը, բայց հիմնական պատճառն անհաջող մեկնարկն էր: Հույները նիդերլանդցու հետ աշխատանքի արդեն 2-րդ ամսում շատ տպավորիչ ֆուտբոլ էին ցուցադրում, Եվրոպայում խոսում էին անսովոր Հունաստանի մասին, որն այլևս ռեհագելյան չէ: Այդ թիմը հաղթանակի հասավ նաև Հայաստանում: Այո՛, 2019 թվականի Հայաստան – Հունաստան խաղում հյուրերի գլխավոր մարզիչը Վան՛տ Սխիպն էր, որը բավականին սիրալիր խոսեց ասուլիսի ժամանակ.

«Հայերն արդեն ցուցադրել են, որ լավ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ ունեն և կարող են տհաճություններ պատճառել ցանկացած մրցակցի...»

Հույների մասին էլ հանդիպումից հետո խոսեց այս ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը.

«Որակական առումով զիջեցինք մրցակցին: Ես նշել էի, որ ուսումնասիրել էինք Հունաստանի հավաքականին եւ այսօր համոզվեցինք, որ շատ կազմակերպված մրցակից ունեինք: Օբյեկտիվորեն ասենք, որ մրցակիցն առավելություն ուներ: Օբյեկտիվ էր նաև նրանց հաղթանակը...»

Հունաստանի հավաքականի հետ ցանկալի արդյունքին չհասնելուց հետո 2021-ին Ջոնը հեռացավ և 2,5 տարի առանց աշխատանքի էր: Մեծ ֆուտբոլ վերադարձի շարժառիթ դարձավ խորտակվող «Այաքսի» S.O.S.-ը: 2023-24 մրցաշրջանի մեկնարկն «Այաքսի» համար նման էր «Մարվելի» կինոաշխարհի 4-րդ փուլին՝ կատարյալ ձախողում:

Նույնիսկ հիմա անիրական է թվում, բայց երբ հոկտեմբերի 30-ին ակումբը որոշեց գլխավոր մարզիչ նշանակել Վան՛տ Սխիպին, թիմը ՎԵՐՋԻՆ տեղում էր (8 խաղում՝ 5 միավոր): Ջոնը կոչված էր փրկելու «Այաքսին», իսկ 2024-ի ամռանը՝ դառնալու ակումբի տեխնիկական մենեջեր: Ամստերդամցիների  նախկին ֆուտբոլիստը ցույց տվեց, թե ինչ է լինում «Այաքսում», երբ ակումբն ապավինում է Միխելսի ու Կրոյֆի «տոտալ ֆուտբոլի» հետևորդներին: Յոհանեսի «Այաքսը» 25 խաղում վաստակեց 51 միավոր և առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում:

Ըստ պայմանավորվածության՝ նա ամռանն անցավ տեխնիկական մենեջերի պաշտոնին, բայց աշնանը որոշեց հեռանալ: Այնուամենայնիվ, երկու պաշտոնում էլ կատարած աշխատանքով նա հիմք էր դրել մի թիմի, որն այժմ Էրեդիվիզիի առաջատարն է:

Հավասարակշռված թիմ

Վան՛տ Սխիպը կարճ և միջին փոխանցումներով խաղի կողմնակից է, սակայն դոգմատիկ չէ: «Այաքսում» նա, ըստ անհրաժեշտության, կարող էր անցնել Նիդերլանդների համար խորթ 3-4-2-1 սխեմայի, իսկ նիդերլանդական 4-3-3-ը՝ օգտագործել պաշտպանողական ոճի 2 կիսապաշտպանով: Այդ ամենը նա անում էր հանուն խաղային բալանսի: Ընդհանրապես «բալանս» բառը հաճախ է կիրառվում մարզչի կողմից ասուլիսների ժամանակ: Հայաստանի հավաքականում Վան՛տ Սխիպն առաջին հերթին հենց բալանս է փնտրելու, իսկ հետո կանցնի խաղ առ խաղ ֆուտբոլի որակը բարձրացնելու խնդրին: Կհարցնեք՝ իսկ խոշոր մրցաշարում խաղալու մեր երազա՞նքը. նա այդ առթիվ ունի կյանքի կրեդո.

«Որոշ երազանքներ կատարվում են, դրա համար ինձ դուր է գալիս հետևյալ մեջբերումը. «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի ուժին...»
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

03:37 / 25.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Յուրա Մովսիսյան. «Հպարտ եմ թիմով ու Էդուարդ Սպերցյանով»

03:00 / 25.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Չեմպիոնական թուրն այլևս քարի մեջ չէ. «Էդուարդ արքայի լեգենդը»

Բացառիկ
00:55 / 25.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՊՍԺ-ն` Ֆրանսիայի 16-ակի գավաթակիր

00:44 / 25.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանն» առաջնությունն ավարտեց հաղթանակով

00:17 / 25.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

Բացառիկ
23:58 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Շտուտգարտը» 28 տարվա դադարից հետո նվաճեց Գերմանիայի գավաթը

23:16 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում»

22:42 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Արթուր Սերոբյանը «Շերիֆի» հետ առաջին տիտղոսը նվաճեց

22:31 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Էսպանյոլը» հաղթեց և պահպանեց իր տեղը Լա լիգայում

21:59 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Նոան» ստացավ Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը

21:28 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Սանդեռլենդն» 8 տարի անց վերադարձավ Պրեմիեր լիգա

21:04 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Նոան» երկու գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը

20:38 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էդուարդ Սպերցյանը բարձրացրեց ՌՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը

20:09 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բեռնաբեուն» հրաժեշտ տվեց Անչելոտիին ու Մոդրիչին, «Ռեալը» հաղթեց Մբապեի դուբլի շնորհիվ

19:31 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանի «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

19:20 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն շրջանցեց Դյոկերեշին ու դարձավ առաջատար

18:59 / 24.05.2025 • Այլ մարզաձևեր

39-ամյա Ջորջիո Պետրոսյանը 115-րդ մենամարտը կանցկացնի

18:21 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Ֆրանսիայի գավաթը կվերանվանվի

18:14 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում

18:10 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը՝ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում

17:56 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Ուրարտուն» գոլառատ խաղում հաղթեց «Արարատին»

17:27 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Սիմեոնեն և նրա կինը վկա են եղել Ուկրաինայի նախկին նախագահի խորհրդականի սպանությանը

16:58 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռայան Գրավենբերխը` Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

16:28 / 24.05.2025 • Ֆուտբոլ

РБ Спорт. Թիկնիզյանի գործակալները բանակցել են «Սևիլիայի» հետ

15:55 / 24.05.2025 • Ձյուդո

fastnews-photo-icon
Եվրասիայի գավաթ. Հայ ձյուդոիստները մեկական ոսկե ու բրոնզե մեդալ են նվաճել

15:25 / 24.05.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
8th Sharjah Masters. Շանթ Սարգսյանը բաժանում է 2-6-րդ տեղերը

15:00 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
11 աստղեր, որոնք կդադարեն շողալ իրենց ակումբներում

Բացառիկ
14:57 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Լիվերպուլը» Վիրցի տրանսֆերի համար փոխանակում կառաջարկի «Բայերին»

14:30 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մոհամեդ Սալահը` Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

13:55 / 24.05.2025 • Ֆուտբոլ

L’Equipe. ՊՍԺ-ն պայմանագիր կստորագրի «Ռոմայի» դարպասապահի հետ

13:24 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՈՒԵՖԱ. Եվրոպա լիգայի խորհրդանշական հավաքականը

12:56 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Դե Վրեյ. «Գործնականում արժանի չէինք չեմպիոնությանը»

12:27 / 24.05.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Եվրալիգա. Եզրափակիչը սենսացիոն մասնակից ունի

11:52 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ֆաթին մոտ է «Մոնակո» տեղափոխությանը

11:10 / 24.05.2025 • Թենիս

fastnews-video-icon
Ժնև. Ջոկովիչը կպայքարի` կարիերայի 100-րդ տիտղոսը նվաճելու համար

10:53 / 24.05.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
NBA. «Փեյսերսը» երկրորդ հաղթանակն է տարել «Նիքսի» դեմ շարքում

10:20 / 24.05.2025 • Ֆուտբոլ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

03:48 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիա. 2024/25 մրցաշրջանի լավագույնները

03:36 / 24.05.2025 • Ֆուտբոլ

120 տարվա վաղեմություն. Մաքթոմինեյի ու Գիլմորի նվաճումը

03:20 / 24.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կվարացխելիան 2024/25 մրցաշրջանում դարձավ և՛ Ֆրանսիայի, և՛ Իտալիայի չեմպիոն

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ