«Երևան» և «Արարատ-Արմենիա» ակումբներն անցան ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ։
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում նախօրեին տեղի ունեցան մեր երկրի ազգային ստուգատեսի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։ «Երևանն» ու «Արարատ-Արմենիան», հաղթելով համապատասխանաբար «Լոգիկոնին» (10։0) և ՀՊՏՀ-ին (7։3), իրավունք ստացան առաջնության վճռական խաղում վիճարկելու չեմպիոնի կոչումը։
Մարտի 6-ին կայացած առաջին խաղում «Երևանը» նույն մրցակցին գերազանցել էր 15։2 արդյունքով, իսկ «Արարատ-Արմենիան» միայն հետխաղյա 6-մետրանոցների հարվածաշարում էր 4։2 հաշվով առավելության հասել ՀՊՏՀ-ի նկատմամբ (բուն հանդիպումն ավարտվել էր 5։5 հաշվով)։


